Օղորմի Քեզ եղբայր… Այդպես էլ գումար չգտար վիրահատության համար… /հարազատների խնդրանքով անուն, ազգանուն չեմ տալիս/ Օպտիմիստ էր, նույնիսկ մահանալուց ասեց լավ է լինելու.Ինչ վիճակում էլ, որ լիներ ասում էր `- ես իմ երկրի ցավը տանեմ, ամենալավ երկիրն է:Ասօր անսպասելի տեղեկացա, որ մեկ ամիս առաջ մահացել է տաղանդաշատ, բայց ոչ հայտնի մի մարդ, որը 1991 թվականից սկսած ինձ միշտ ասում էր `-այ կտեսնես լավ է լինելու: Բոլորս դժգոհում էինք մեզ բաժին հասած փորձություններից, իսկ նա օպտիմիզմով լի էր. Լավ ինժիներ էր, սակայն անկախության հռչակումից հետո պարզվեց, որ այս երկրին ինժիներեներ այդպես էլ պետք չեկան: Եվ այդ լավ ինժիներ-գիտնականը, որին խորհրդային տարիներին, որպես հրաշալի ինժիներ-մեխանիկ ձեռքից ձեռք էին խլում, մահացավ ծայրաստիճան աղքատության մեջ, այդպես էլ չկարողանալով ծանր վիրահատության համար գումար գտնել:
Հ.Գ-«Օպտիմիզմը» դա մի դիմակ է, որը երկար կրել չի կարելի
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=455187527926839&set=p.455187527926839&type=1&ref=notif¬if_t=like
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել