Հաջողակ լինելու 13 կանոններըLife.panorama.am-ը գրում է.

Յուրաքանչյուր մարդ ցանկանում է երջանիկ լինել, իսկ երջանիկ ինքնազգացողության գրավականը շատ հաճախ հաջողակ լինելն է: Երջանիկ է նա, ով ունակ է ուրախանալ իրեն պարգևած կյանքով և կարողացել է իրացնել իր պոտենցիալը թե´ ուսման, թե´ աշխատանքի մեջ, թե´ ընտանիքում:

Աշխատավայրում հաջողությունների հասնելու համար հարկավոր է պահպանել որոշ կանոններ:

1.Մասնագիտություն ընտրելիս պետք չէ դառնալ նորաձևության զոհը, քանի որ նորաձև մասնագիտությունների աշխատանքային շուկայում մրցակցությունը շատ մեծ է և ամեն մարդ չէ, որ կարող է դիմանալ այդ մրցակցությանը: Բացի այդ` նորաձևությունը փոփոխական երևույթ է, այդպես կարող եք անգամ ձեր պատվավոր թոշակին չհասնել:

2.Աշխատանքից միշտ պետք է հաճույք ստանալ: Եթե ձեզ չի հաջողվում աշխատանքից հաճելի և դրական էմոցիաներ ստանալ, ապա առանց մտածելու փոխեք այն` նույնիսկ բարձր աշխատավարձի առկայության պարագայում:

3.Հաճախորդներին մերժեք ոչ թե ձեր, այլ երրորդ անձի անունից: Վստահեցրեք նրանց, որ դուք միշտ պատրաստ եք օգնել, սակայն ամեն ինչ չէ, որ ձեզանից է կախված, և դուք չեք կարող խախտել ղեկավարության կողմից սահմանված ընդհանուր ախատանքային կանոնակարգը: Այս փոքրիկ խորամանկությունը կարող եք կիրառել նաև գործընկերների դեպքում:

4.Ձեր կենսագրականը տարբեր ձևաչափերով պատրաստեք և ըստ իրավիճակի մատուցեք այն տարբեր աշխատատուների: Դա չի նշանակում, թե կենսագրականում պետք է սխալ տվյալներ գրեք, պարզապես կարելի է փոփոխել հիմնական շեշտադրումները, իսկ տեղեկությունը պետք է լինի նույնը: 

5.Մի ընդունեք աշխատանքային առաջարկը` ելնելով բացառապես աշխատավարձի չափերից: Ժամանակի ընթացքում փողը կարող է դադարել ուրախացնել ձեզ, իսկ այլ խթանող հանգամանք  չի լինի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել