Վարդան Պետրոսյանի գործով նշանակվել է մեքենաների ապրանքագիտական փորձաքննություն168.am-ը գրում է.

Վարդան Պետրոսյանի գործով նշանակվել է մեքենաների ապրանքագիտական փորձաքննություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Նա նշեց, որ փորձաքննության արդյունքում որոշվելու են ավտովթարի մասնակից երկու ավտոմեքենաների արժեքը: «Ինձ մոտ, անկեղծ ասած, այնպիսի տպավորություն է, որ նախաքննական մարմինը արդեն արհեստականորեն ձգձգում է գործի քննությունը: Այսինքն՝ իրենք ամեն գնով անում են, որպեսզի երկար քննություն կատարեն այն դեպքում, որ իրենք արդեն վաղուց պետք է հայտարարած լինեին նախաքննության ավարտի մասին: Իրենք արհեստական ձգձգում են գործի քննությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել