1in.am-ը գրում է.
Շոփինգի սիրահարները, որոնք իրենց համար օրական մեկ իր են գնում, սովորաբար ավելի երկար են ապրում այն մարդկանցից, որոնք գնումներ են կատարում շաբաթական մեկ անգամ, գրում է Health India-ն՝ հղում կատարելով Օքլենդի համալսարանին:
Փորձագետ Ժանին Վայլզը հետազոտել է մոտավորապես 2000 տարեց մարդկանց: Պարզվել է՝ մարդիկ, որոնք հաճախ են գնումներ կատարում, ակտիվորեն շփման մեջ են մտնում շրջապատող աշխարհի հետ:
Մեսսիի համալսարանից հետազոտող Ջուլիանա Մանսվելտն էլ պնդում է, որ խանութներ գնալն ինքնին օգտակար է՝ անկախ այն բանից գնել է մարդը ինչ-որ բան, թե ոչ:
Պարզապես խանութներով շրջելը միանգամայն լուրջ ֆիզիկական աշխատանք է, որը կարելի է փոխարինել աերոբիկայով:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_237797.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել