1in.am-ը գրում է.

Հայտնի է, որ հղի կնոջ սննդակարգն ազդում է պտղի զարգացման վրա: Սակայն ներկայում համանման եզրակացության են հանգել նաև կապված հոր սննդակարգի հետ: Այս մասին հաղորդում է The Calgary Herald-ը՝ հղում կատարելով Մակգիլի համալսարանին: 

Այսպես. մոր օրգանիզմում պետք է լինի В9 վիտամինի բավականաչափ բարձր մակարդակ, ինչը պարունակվում է բանջարեղենում մրգերում, մսի մեջ:Այդ վիտամինը կանխում է վիժումը կամ բնածին արատները: 

Տղամարդկանց համար վիտամինի մակարդակը նույնպես կարևոր է, ինչը ցույց են տվել կրծողների վրա կատարված փորձերը: Ապագա երեխայի հոր սննդակարգում վիտամինի պակասը կարող է առաջացնել բնածին արատների բարձր ռիսկ: Նման հայրերի ժառանգների մոտ 4%-ը ունեցել են զարգացման արատներ: 

Հնարավոր է՝ խնդիրը վիտամինի մեջ է, որն իր հերթին ազդում է սերմնահեղուկի վրա: 

Սպերմատոզոիդներում առկա է միջավայրի ու տղամարդու սննդակարգի պատմությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել