Եվրամայդանի ցույցը ցրելու համար պատասխանատվության կենթարկվի երեք պաշտոնյաPanorama.am-ը գրում է.

Նոյեմբերի 30-ին Կիևի կենտրոնում Ուկրաինայի ներքին գործերի նախարարության «Բերկուտ» հատուկ ջոկատայինների կողմից եվրամայդանի ցույցը ցրելու գործով կհետաքննվեն երեք բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս մասին տեղեկացնում է«Իզվեստիա» թերթը՝ հղում անելով Ուկրինայի արդարադատության նախարար Ելենա Լուկաշի խոսքերին:

«Այսօր նախագահը տեղեկացրեց այն մասին, որ առաջիկա օրերին բարձրաստիճան երեք պաշտոնյաներ կստանան համապատասխան ընթացակարգային փաստաթղթեր և կարգավիճակ՝ մեղադրվելով այդ հանցագործության կատարման մեջ»,- հայտարարել է Լուկաշը՝ չպարզաբանելով, թե ովքեր են լինլու այդ պաշտոնյաները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել