1. Առաջին ու թերևս ամենագլխավոր պատճառը` ոչ բոլոր մարդիկ են ուզում ինքնուրույն լինել և իրենց սեփական կյանքը ունենալ: Նրանց միանգամայն բավարարում է սպառողի իրենց դերը, և նրանք ոչինչ չեն ուզում փոխել իրենց կյանքում. չէ՞ որ դրա համար պետք է աշխատել ու շատ աշխատել, իսկ սպառումը այնքան էլ մեծ ջանքեր չի պահանջում:
Նման մարդիկ այնքան էլ դեմ չեն մի բան անել, բայց այնքան կողմ չեն, որ սկսեն գործել...
2. Մարդիկ հրաշքներ են փնտրում: Հրաշք դեղահաբ, որը խմելով կլուծեն իրենց բոլոր խնդիրները: Իզուր չի, որ խանութներում ամենաշատը վաճառվում են ապրանքները, որոնք մարդկանց մինիմալ ջանքերով մեծ արդյունք են խոստանում:
Հաջողության չի հասնի այն մարդը, ով առավոտները 30 րոպե վազելու փոխարեն գերադասում է գնել նիհարեցնող դեղահաբեր:
3. Մարդիկ երբեք ստացած գիտելիքները այդ պահին չեն օգտագործում: Գիրքը կարդացին, փակում են ու անցնում հաջորդին, հոդվածը կարդացին, փակեցին, անցան հաջորդին...բայց չէ՞ որ այդ ամենից ինչ-որ գիտելիք եք ձեռք բերում, որը պետք է օգտագործեք ՀԵՆՑ ԱՅԴ ՊԱՀԻՆ...
Անընդհատ մեր հաջողության բանալին ուրիշ, նոր տեղ ենք փորձում փնտրել, և հետո պտտվում ու գալիս ենք նույն դռան առաջ կանգնում: Բանալին միշտ էլ մեր ձեռքում է, պարզապես մենք դրանով դուռը բացելու փոխարեն անընդհատ նոր բանալիներ ենք փնտրում:
4. Մոտիվացիայի բացակայություն: Երեխաներին դեռ փոքր տարիքից սովորեցնում են՝ ինչ նա ՊԵՏՔ Է անի: Դպրոցում պետք է լավ սովորի, համալսարան ընդունվի՝ ցանկալի է անվճար, լավ սովորի, աշխատանքի ընդունվի, լավ աշխատի...ինչի՞ համար, ինչպես ասում են` իմմմաստը՞՞՞՞: Ծնողների դեպքում հասկանալի է. նրանք պետք է հպարտանան իրենց երեխաներով, իսկ երեխանե՞րը: Նրանց մասին ոչ ոք չի էլ մտածում, որն է նրանց մոտիվացիան, պետք է և վերջ: Իսկ մարդը, ով չունի մի բան անելու մոտիվացիա, և դա անում է միայն «պետք է անել»-ից ելնելով, հեռու չի գնա:
5. Վարքի ընդունված տարատեսակ ձևերը, կարծրատիպերը, կոմպլեքսները մեզ մոտ առաջ շարժվելու վախ են առաջացնում: Մարդը ուզում է գործել, ինչ-որ մի բան անել, բայց սխալվելու վախը կանգնեցնում է մեզ:
5. Վարքի ընդունված տարատեսակ ձևերը, կարծրատիպերը, կոմպլեքսները մեզ մոտ առաջ շարժվելու վախ են առաջացնում: Մարդը ուզում է գործել, ինչ-որ մի բան անել, բայց սխալվելու վախը կանգնեցնում է մեզ:
6. Ցածր էներգետիկան: Ներկայիս կյանքի ռիթմը և մարդկանց կենսակերպը այն աստիճան է ուժասպառ անում մարդկանց, որ աշխատանքային օրվա ավարտից հետո հազիվ ուժ է մնում տուն հասնել ու պառկել հանգստանալու: Էլ ո՞ւր մնաց հաջողության ձգտելը:
7. Մարդիկ չգիտեն, թե իրենք ինչ են ուզում, բայց վստահ կարող են ասել` ինչ չեն ուզում: Ծնողների դաստիարակությունից, դպրոցից, համալսարանի տված կրթությունից հետո մենք ունենք կյանքի հստակ ուղիով մարդիկ, ովքեր երբեք չեն կարող պատասխանել` ինչ են ուզում, բայց հստակ գծած ուղիով գիտեն` ուր են գնում: Բայց չէ որ հաջողությունը երբեմն էլ այդ գծից դուրս է լինում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել