Tert.am-ը գրում է.

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն դիմել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և բացատրություն պահանջել Հայկական հարցն ուսումնասիրող թուրք ուսանողների ինքնությունը պարզելու և42 նրանց կրթաթոշակից զրկելու հնարավորության վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է gercekgundem.com լրատվական կայքը, Սեզգին Թանրըքուլուն Էրդողանին հարցրել է, թե ինչու է Թուրքիայի պատմագիտական միությունը ցանկացել ճշտել Հայկական հարցով հետաքրքրվող ուսանողների անունները։

«1915թ.-ի դեպքերի հարյուրամյակին ընդառաջ այս ոլորտում ակադեմիական աշխատությունները պաշտոնական պնդումներին համապատասխանեցնելու համար ուսանողների վրա ճնշո՞ւմ է գործադրվում։ Արդյոք պահանջած տեղեկությունները կառույցին տրամադրվե՞լ են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել