Lragir.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը դեկտեմբերի 13-ին արված հայտարարությամբ ողջունել է երկու շաբաթ առաջ տեղի ունեցած կատաղի բախումների ժամանակ ձերբակալված ինն անձանց ազատ արձակելու մասին Ուկրաինայի դատարանի որոշումը:

«Սա լավ նշան է: Նախորդ շաբաթ Ուկրաինա կատարած իմ այցի ընթացքում երկրի վարչապետի և արդարադատության նախարարի հետ հանդիպումների ժամանակ ես անդրադարձել եմ ինն անձանց ձերբակալությանը: Այսօր նրանց ազատ արձակելը կարող է դառնալ Ուկրաինայում ճգնաժամի հաղթահարմանն ուղղված առաջին քայլը:

Որպես երկրորդ քայլ` անհրաժեշտ է կատարել իմ առաջարկությունը և ապահովել մանրակրկիտ ու օբյեկտիվ քննություն՝ փորձագիտական խորհրդատվական խմբի դիտարկման ներքո: Ինչպես ես հայտարարել եմ ընդդիմության և կառավարության բանակցությունների ընթացքում, մենք պատրաստ ենք խմբի ղեկավար նշանակել մարդու իրավունքների ոլորտում հարգված միջազգային փորձագետի»,- հայտարարել է Թյորբյորն Յագլանդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել