Yerevannews.am-ը գրում է.

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը դեկտեմբերի 14-16-ը այցելելու է Հայաստան, և Ալավերդի քաղաքում տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության հեռանկարների լիագումար նիստ:

Այս մասին հաղորդում է Грузия online-ը:  Վրաստանի խորհրդարանի տեղեկատվությամբ հանդիպման ժամանակ կողմերը քննակելու են երկու պետության բարձր օրենսդրական մարմինների երկկողմանի և բազմկողմանի համագործակցության հարցեր, ինչպես նաև խորհրդարանի դերը առևտրի, տնտեսության, գյուղատնտեսության և մշակույթի մեջ: 

Երկրորդ օրը հայ և վրացի խորհրդականները անց են կացնելու հանդիպումներ խորհրդաժողովների աշխատանքի ձևաչափում: Նիստի եզրափակիչ փուլում ձևակերպվելու է հուշագիր: Նիստը անց է կացվում ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել