
Panorama.am-ը գրում է.
«Ansamed» պարբերականն անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի Հայաստան կատարած այցին և տպագրել հոդված` «Թուրքիան բարելավում է Հայաստանի հետ հարաբերությունները ցեղասպանության հարցի շուրջ» խորագրով:
«Վերջին երկու տարիների ընթացքում հարևանների՝ Իրաքի, Իրանի և Ռուսաստանի հետ Սիրիայի հակամարտության պատճառով լարված և կրկնակի ճգնաժամ ունենալու համատեքստում, Թուրքիան փորձում է վարել առավել հաշտվողական տարածաշրջանային արտաքին քաղաքականություն Հայաստանի հետ: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, ով 2009թ.-ից ի վեր առաջին անգամ՝ հինգշաբթի օրը այցելեց Հայաստան, կարևոր ժեստ է արել դեռևս զգայուն թեմայի՝ 1915-17թթ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Նա ընդունել է, որ Թուրքիայում հարյուր հազարով հայերի տեղահանությունները «անմարդկային գործողություն է», ինչպե նաև «ամբողջովին սխալ»:
Այս բառերը, սակայն, հեռու են այն, ինչ ցանկանում են լսել Հայաստանը և Հայկական սփյուռքը: Նրանք ցանկանում են, որ Անկարան վերջապես ընդունի գրեթե 100 տարի առաջ 1.5 միլիոն հայերի մահը, որը շատ պատմաբաններ համարում են նացիստների կողմից իրականացված 20 տարի առաջ Հոլոքսոտի նման ցեղասպանություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ