Մեկնարկում են պետական սահմանի անցման 3 կետերի շինարարական աշխատանքները Panorama.am-ը գրում է.

Հայաստանի սահմանային 3 անցակետերի արդիականացման ծրագիրն արդեն շինարարության փուլում է: Այս մասին հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի ղեկավարման խորհրդի երեկվա նիստում: ՊԵԿ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կազմակերպած նիստին հրավիրված էին մասնակցելու խնդրին առնչվող պետական գերատեսչությունների, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության ու «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» ներկայացուցիչները: Նպատակն էր դիտարկել անցումային կետերի արդիականացման ծրագրի գրանցած առաջընթացն ու քննարկել այդ ճանապարհին առաջացող խոչընդոտները:

ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, խորհուրդը նախագահող Գագիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ երկարատև աշխատանքի արդյունքում հաստատվել են անցումային երեք կետերի էսքիզային նախագծերը, և արդեն կատարվել է շինարարական որոշակի աշխատանք: «Բագրատաշեն» և «Սադախլո» անցման կետերին սարքավորումների տրամադրման և դրանց կարողությունների զարգացման նախագիծն է ներկայացրել ՄԱԶԾ Սահմանի համալիր կառավարման ծրագրերի ղեկավար Գրիգոր Մալինցյանը: Նա նշել է նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ են` 2014թ.-ից նախագիծը կյանքի կոչելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել