Երեկ կայացած մրցանակաբաշխություններից մեկում որոշվել է 2013 թվականի տարվա լավագույն երգչուհին: Չեմ ցանկանում անդրադառնալ` ո՞վ է այդ մրցանակակիրը, ինչի՞, որ արժանիքների համար, այլ ուզում եմ անդրադառնալ մեկ հարցի: 

Այս տարի շատ հայտնի ու սիրված մարդիկ կորցրեցինք, բոլորս սրտանց ցավում էինք կորստից: Այդ ցավալի կորուստներից ես կցանկանայի խոսել մեր կողմից սիրված, տարբեր ժամանակների լավագույն երգչուհիներից մեկի` երջանկահիշատակ Ֆլորա Մարտիրոսյանի մասին:

Ֆլորա Մարտիրոսյանը իր երգերով դաստիարակել է բազմաթիվ սերունդներ, մեծացրել է ու իր փորձն է փոխանցել շատ ու շատ այսօրվա «աստղերի»: 
Ֆլորա Մարտիրոսյանի երգերը (իմ համար` «Իմ հասակը») դու առանց սրտի տրոփյունի ու հուզմունքի չես կարող լսել, նրա կատարումները իրականում ցնցում են, իրականում մեր հոգուն հարազատ են: Ֆլորա Մարտիրոսյանը ունի նաև իր մեծ լուման Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: 

Այսքանից հետո, ես չեմ կարող հասկանալ, որ այս տարի, ի հիշատակ ու ի շնորհակալություն տիկին Մարտիրոսյանի, հայ «մրցանակաբաշխություններում» ոնց կարող է հետմահու լավագույն երգչուհի տիտղոսը չտրվեր Ֆլորա Մարտիրոսյանին, այլ տրվեր մերօրյա «աստղերին»: 

Չնայած իմ խորին համոզմամբ՝ նա «Դարի լավագույն երգչուհի» տիտղոսին է արժանի, բայց հարգանքի ցուցաբերումը նույնիսկ այս կերպ չէր խանգարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել