Kinoashkharh.am-ը գրում է.
«Նորություններ-Մոլդովա» գործակալությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ցուցադրվել է «Քիշինև` արևածագից մինչև մայրամուտ» վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է «Աշխարհը արևածագից մինչև մայրամուտ» միջազգային կինոնախագծի շրջանակներում:
Նախագիծը ծնվել է 2011 թ. Լոձի կինոդպրոցում, որն աշխարհին նվիրել է այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են Ռոման Պոլանսկին, Քշիշտոֆ Զանուսսին, Անջեյ Վայդան, և հղացվել է այն ժամանակ, երբ դպրոցի պրոֆեսորներն իրենց ուսանողներին առաջարկել են մանրապատումներ անել իրենց հայրենի քաղաքի մասին: Առաջին` «Լոձ. արևածագից մինչև մայրամուտ» կինոնկարը ստեղծվելուց հետո լեհ մասնագետների մեջ ցանկություն է առաջացել այդ կերպ ցույց տալ ամբողջ աշխարհը:
Այդ ժամանակվանից ի վեր լեհական կինոյի նշանավոր մասնագետների խումբը ճամփորդում է տարբեր երկրների մայրաքաղաքներում, համագործակցում կինոգործիչների հետ և հնարավորություն ընձեռում այդ քաղաքների բնակիչներին վերստին բացահայտելու ծանոթ վայրերն ու մարդկանց, որոնք իրենց կողքին են:
2013 թ. հասավ նաև Քիշինևի` վավերագրական հերթափոխը ստանձնելու հերթը: Ռեժիսոր Մաչեյ Դրիգասը և օպերատոր Անջեյ Միշչալը իրենց թիմով 17 օր աշխատել են երիտասարդ մոլդովացի մասնագետների հետ և ստեղծել Քիշինևի մասին խճանկարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ