Երևանում կայացել է Քիշինևի մասին վավերագրական ֆիլմի պրեմիերան


00:09 , 14 դեկտեմբեր, 2013

Nkar.jpgKinoashkharh.am-ը գրում է.

«Նորություններ-Մոլդովա»  գործակալությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ցուցադրվել է «Քիշինև` արևածագից մինչև մայրամուտ» վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է «Աշխարհը արևածագից մինչև մայրամուտ»  միջազգային կինոնախագծի շրջանակներում:   

Նախագիծը  ծնվել է 2011 թ. Լոձի կինոդպրոցում, որն աշխարհին նվիրել է այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են Ռոման Պոլանսկին, Քշիշտոֆ Զանուսսին, Անջեյ Վայդան,   և հղացվել է այն ժամանակ, երբ դպրոցի պրոֆեսորներն իրենց ուսանողներին առաջարկել են մանրապատումներ անել իրենց հայրենի քաղաքի մասին: Առաջին` «Լոձ. արևածագից մինչև մայրամուտ»  կինոնկարը ստեղծվելուց հետո լեհ մասնագետների մեջ ցանկություն է առաջացել այդ կերպ ցույց տալ ամբողջ աշխարհը:

Այդ ժամանակվանից ի վեր լեհական կինոյի նշանավոր մասնագետների խումբը ճամփորդում է տարբեր երկրների մայրաքաղաքներում, համագործակցում կինոգործիչների հետ և հնարավորություն ընձեռում այդ քաղաքների բնակիչներին վերստին բացահայտելու ծանոթ վայրերն ու մարդկանց, որոնք իրենց կողքին են:

2013 թ. հասավ նաև Քիշինևի` վավերագրական հերթափոխը ստանձնելու հերթը: Ռեժիսոր Մաչեյ Դրիգասը և օպերատոր Անջեյ Միշչալը իրենց թիմով 17 օր աշխատել են երիտասարդ մոլդովացի մասնագետների հետ և ստեղծել Քիշինևի մասին խճանկարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ