Մի օր մենք մեզ հարց տվել ենք, թե ինչպե՞ս ենք պահել Աստծու, ծնողների, եղբայրների, կողակցի, երեխաների, ուսուցիչների, դաստիարակների, բարեկամների, հարազատների, տնեցիների նկատմամբ: Մենք մեր մասին կարո՞ղ ենք արդյոք ասել. «Մինչ օրս ոչ մեկի չեմ նեղացրել ո´չ խոսքով, ո´չ էլ գործով»: Պետք է հիշել, թե ինչքան ապրումներ ենք ունեցել եւ ինչքան խիզախություն` դրանք կրելու: Անպայման պետք է հիշենք, որ կյանքի պատմությունն արդեն մոտ է իր ավարտին եւ ծառայության ժամկետը` իր վախճանին: Մեր մտքում միշտ պետք է պահենք, թե ինչքան գեղեցիկ բան ենք տեսել, ինչքան վայելքների եւ տառապանքների ենք վերաբերվել քամահրանքով, ինչպես ենք արհամարհել ունայն փառքը եւ քանի անգամ ենք առաքինի վարվել անարդարների նկատմամբ:
Բնությունն այնքան էլ սերտ չի կապել մեզ մարմնի հետ, որ չկարողանանք ստիպել նրան իմանալ իր տեղը եւ ղեկավարվել բանականությամբ: Չէ՞ որ միանգամայն հնարավոր է դառնալ աստվածակերպ մարդ, մնալով ոչ մեկին հայտնի: Միշտ պետք է հիշել այդ մասին, նաեւ այն, որ երանելի կյանքը շատ բան չի պահանջում: Եվ, եթե մենք կորցրել ենք դիալեկտիկ կամ ֆիզիկոս դառնալու հույսը, ապա չպետք է թողնենք հոգսը առ այն, որ լինենք ազատ, նվիրված համընդհանուր բարօրությանը եւ հնազանդ Աստծուն:
Սիրով՝ Տ.Հեթում քահանա Թարվերդյան



