1in.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Գերագույն ռադան պատասխանել է ընդդիմության բարձրացրած հարցին` երկրի կառավարությանը հեռացնելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Interfax-ը` վկայակոչելով նախագահի մամլո ծառայությանը:

«Նախարարների կաբինետի հրաժարականի գործընթացը նախատեսում է քվեարկություն խորհրդարանում, հետո միայն՝ նախագահի համապատասխան գործողությունները: Քվեարկությունն արդեն տեղի է ունեցել, և դուք դա տեսել եք»,- ասել է Յանուկովիչը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել