1in.am-ը գրում է.

Անտարկտիկայում ճամփորդող արշավախումբը, որի կազմում է նաև բրիտանացի արքայազն Հարին, հասել է Հարավային բևեռ՝ հաղորդում է Sky News-ը:

«Արքայազն Հարին և նրա խումբը, որը ներառում է զինված ուժերի վետերաններին, որոնք վնասվածքներ են ստացել մարտական գործողությունների ժամանակ, հասել են Հարավային բևեռ» ,- հաղորդում է հեռուստաալիքը:

Արշավին մասնակցող մի քանի թիմ, այդ թվում նաև Հարիի խումբը, մտադիր էին բևեռին հասնել դեկտեմբերի կեսին՝ ամեն օր հաղթահարելով 15-20 կմ՝ ուժեղ քամու և շուրջ -45 աստիճան ցրտի պայմաններում: Արշավը դադարեցվել էր մի քանի օր առաջ՝ վատ եղանակի պատճառով:

Հարին արդեն վաղուց էր նախապատրաստվում ճամփորդությանը: Մարզումների շրջանակներում, նա մեկ օր անցկացրել է խցիկում, որտեղ եղել է -35 աստիճան ըստ Ցելսիուսի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել