1in.am-ը գրում է.

Իսրայելցի զինվորականները, ոստիկանները, փրկարար ծառայության աշխատակիցները փրկել են ձյունապատ Երուսաղեմի փողոցներում ու ճանապարհներին հայտնված ավելի քան 1500 մարդու՝ հայտնում է RIA Novosti-ն: 

Քաղաքը մի քանի օրում պատուհասել է ուժեղ ձյունը: Իշխանությունները ստիպված էին փակել ճանապարհները, չեղյալ հայտարարել դպրոցներում դասերը, դադարեցնել տրանսպորտի աշխատանքը ու քաղաքացիներին խնդրել դուրս չգալ տներից: 

Տեղի մամուլը ձնաբուքն անվանել է ամենաուժեղը վերջին 60 տարում: 

Վարորդներին ու ուղևորներին, որոնց փրկում են ձնի գերությունից, տեղափոխում են ժամանակավոր պահման կենտրոններ: Այնտեղ 10-12 ժամ մեքենաների մեջ մնացածներին ապահովում են տաք սնունդով, հագուստով ու ծածկոցներով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել