Lurer.com-ը գրում է.

ՀՀ ՊՆ N զորամասում ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանություն հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կա 2 ձերբակալված: Այս մասին Լուրեր.com-ին հայտնի դարձավ ՊՆ աղբյուրներից:

Երեկ ձերբակալվել էր զինծառայողներից մեկը` Աբովյանից զորակոչված 19-ամյա Շմավոն Կյուրեղյանը, իսկ այսօր արդեն ձերբակալվել է նաև զորամասից փախուստի դիմած մյուս կասկածյալը՝ 20-ամյա զինծառայող Պարույր Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ 10.12.2013թ.` ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել