Ռուսական Արզամաս քաղաքում հայերի համար անելանելի դրություն է ստեղծվել՝ մի քանի ապուշ խոպանչու արածի ու ֆաշիստների պատճառով: Սրանից մի քանի օր առաջ հայերին պատկանող սրճարանում, խորոված անողն ու ռեստորանի մի քանի այլ աշխատողներ, ովքեր հայեր են, ինչ որ կոնֆլիկտի մեջ մտնելով ռուս հաճախորդների հետ, մեկին սպանել էին, մյուսին կիսամեռ էին արել (ասում են շամփուրներ էին անգամ խրել մեջները), ինչի արդյուքնում ոտքի է եղել միգրանտական բեսպրեդելից հոգնած ռուս բնակչությունը ու սկսել ա հակահայկական պոգրոմներ անել:
Իհարկե, Արզամասում ապրող հայերի ճնշող մեծամասնությունը նորմալ ու ադեկվատ մարդիկ են, ովքեր իրենց արդար քրտինքով փող են վաստակում, բայց լինում են բռի ու անդաստիարակ անասուններ, ովքեր պետք ա գնան ու հարամեն ոչ միայն իրենց, այլև բոլորի գործը: Արդյունքներով, շամփրամարտիկի երեսից, հիմա մի ամբողջ քաղաքի հայ բնակչություն ահաբեկված է ու ուզում է լքել քաղաքը:
Հարցի մյուս կողմն էլ կա. Ռուսաստանում գնալով ավելի է գլուխ հանում ֆաշիզմը, ինչը նույնքան աբսուրդ է, ինչպիսին կլիներ այն իրավիճակը, եթե Հայաստանում երիտթուրքությունը գլուխ հաներ (չնայած, ՀՀԿ-ի գործերին որ նայում ես...) ու դա վտանգավոր է: Վտանգավոր է հայերի համար, վտանգավոր է հենց ռուսների համար, որովհետև կարող է հանգեցնել սուր ներքին ճգնաժամի՝ անկանխատեսելի արդյունքներով:
Մյուս կողմից, գնալով ավելի արդիական է դառնում տեղի հայկական համայնքի աշխատանքի արդյունավետության հարցը: Պետք է համայնքը հետամուտ լինի, որ նման ոչխարները իրենց զուսպ պահեն, որ հետո ողջ համայնքին չքաշեն: Առանց այն էլ, հենց նման կենդանակերպ չտեսների պատճառով է, որ մեզ վատ են վերաբերվում մարդիկ ու վիրավորական բաներ են ասում, որովհետև վատը միշտ էլ ավելի լավ է հիշվում, քան լավը: Այլ կերպ ասած, համայնքները պետք է զբաղվեն ինքնամաքրումով ու պրոֆիլակտիկայով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել