Tert.am-ը գրում է.
1915թ.-ին հայերի տեղահանությունն անմարդկային էր, և Թուրքիան երբեք չի աջակցել այդ քայլին։ Այս մասին երեկ Երևան կատարած այցի ընթացքում մի քանի թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։
«Հուրրիյեթ»-ը գրում է, որ Դավութօղլուն Հայաստան էր մեկնել մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խմբային հանդիպմանը։
«Մենք գոհ ենք Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից։ Այն անկեղծ էր։ Հիմնական նպատակն էր երկխոսության համար ամուր հիմքերով միջավայր կառուցելը»,-ասել է նա և հույս հայտնել, որ երկու երկրների հավաքական գիտակցությունը կարող է «արդար հիշողություն» ստեղծել։
«Մենք ասում ենք «արդար հիշողություն», ինչը նշանակում է, որ մենք պետք է իմանանք փաստերը։ Այդ ժամանակ մենք կտեսնենք, որ հայ-թուրքական հարաբերությունները նման չեն գերմանա-հրեական կապերին։ Ամեն փողոցում մի ընդհանուր գիծ կա։ Երբ մենք հասկանանք դա, ապա կտեսնենք, որ տեղահանությունը, որը ես բացարձակ սխալ եմ համարում Օսմանյան կայսրության կողմից, անմարդկային էր»,-ասել է Դավութօղլուն Երևանում։
Երևանը ցանկանում է, որ Անկարան ճանաչի հայերի զանգվածային սպանությունները՝ «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած տեղահանությունը» ցեղասպանություն համարի, սակայն Թուրքիան մերժում է դա։
Դավութօղլուն նշել է, որ հիմնական նպատակը սահմանը բացելը չէ, այլ Կովկասում խաղաղության հաստատման համար պայմանների ստեղծումը։ Այս գործն, ըստ նրա, երեք «ոտք» ունի։
Առաջինը Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն են։ «Մենք Բաշար ալ-Ասադի հետ բարեկամ էինք, սակայն այժմ չեմ կարող Դամասկոս մեկնել այնպես, ինչպես եկա Երևան։ Անգամ բարևելն է այժմ դժվար»,-ասել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ