flag-of-armenia Բոլորը  գիտեն  Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշերը: Եվ այսօր  համացանցային հասարակությունը միահամուռ  ուժերով "նշում" է  դրոշի, զինանշանի և օրհներգի  տոնը:  Առաջին հայացքից  ամուր, վեհ հայրենասիրության գաղափարի առկայության պատկեր է ստեղծվում, սակայն եկե'ք   հայրենասերներ  չթվանք, առավել  ևս տոնից-տոն: Եկե'ք վերջ  տանք ձևականություններին:  Հայրենասեր  չեն դառնում  ֆեյսբուքի պատին  դրոշի նկար  և  սրտաճմլիկ գրառումներ տեղադրելով: Հայրենասիրությունը չպետք է մեկնաբանել, չպետք է մեկնել....: Ուզում եմ հասկանանք վերջապես ,  թե  ի՞նչ են իրենցից  ներկայացնում  մեր դրոշը,  գերբը,  օրհներգը:  
Երբևէ  մտածել ե՞ք  այն  մասին, թե  կկարողանաք արդյոք ուժ  հավաքել  և  մեր Եռագույնը պահել  համապատասխան բարձրության  վրա... 

Թերևս, խոսքը վերաբերվում է հայ  հասարակության մեծ մասին...:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել