050bf8cc40a3db289735f63d80cfdbcdKinetoon.am-ը գրում է.

Երբ կինոբազայում հանդիպեցի Ռուբինի «Կապ չկա» ֆիլմը ու կարդացի բնութագիրը, անկեղծ ասած,  մեծ հետաքրքրություն չառաջացրեց: Մտածեցի` հա ինչ է որ, հերթական ֆիլմ` համացանցի վտանգների մասին, բայց ամեն դեպքում որոշեցի փորձել ու, բարեբախտաբար, փորձը փորձանք չդառավ:

Ֆիլմի կառուցվածքն ու ընթացքը միանգամից հիշեցրին 2004 թվի օսկարակիր«Բախումը» (Crash): Հոգեբանական լճացման մեջ գտնվող մարդկանց կյանքի պատմություններ, որոնք բնականաբար իրար հետ միաձուլվել են խոստանում: Պետք է ասել, որ նման ֆորմատն արդեն էնքան ծեծված է Ինյարիտուի ու մի շարք այլ ռեժիսորների շնորհիվ, որ անձամբ իմ հետաքրքրությունը դրանց նկատմամբ վերջին տարիներին զգալիորեն նվազել է: Սակայն ֆորմատը՝ ֆորմատ, կինոն՝ կինո:

Եվ այսպես, գործ ունենք մի շարք պատմությունների հետ, որոնց մասնակիցներն են. կոմպլեքսավորված մելոման դպրոցականը, ոստիկանն ու իր զավակը, օրենքով արգելված սեքս-չաթի մասնակից դեռահասը, ընտանեկան կյանում խնդիրներ ունեցող լրագրողուհին և սեփական կնոջ նկատմամբ անտարբեր դարձած մի տղամարդ: Բոլոր այս մարդկանց կյանքը որոշակի պահից դրամատիկ ընթացք է ստանում, ու ամենաազդեցիկը երեւի թե Ջոնա Բոբոյի մարմնավորած ամաչկոտ  Բենի ողբերգությունն է: Տղան դառնում է «անմեղ» ինտերնետ կատակի զոհ: Հենց էն պահին, երբ Բենը պատահական վիրտուալ անծանոթուհու հետ շփումից կարծես թե թևեր է առնում, կատակի հեղինակները ամենադաժան հարվածն են հասցնում եւ Բենը ինքնասպանության փորձ գործելով` հայտնվում է կոմայի մեջ:

Ամեն պատմություն ունի իր երանգները, բայց, ընդհանուր առմամբ, բոլորը գալիս են մի խնդրից՝ մարդկանց անզգայացումից միմյանց հանդեպ: Ֆիլմի վերջում ազդեցիկ սլոու մոուշն հատվածը կարծես թե ամփոփում է էդ ամենը, ասելով՝ այ, նայեք, թե ինչ է լինում: Իրոք, ի վերջո հերոսները (ոչ բոլորը) հասկանում են, որ ողբերգություններում մեղավորությունը ուրիշի վրա բարդելը ամենալավ տարբերակը չէ, ու խնդիրների լուծումները գտնում են իրենց մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել