Panorama.am-ը գրում է.
Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում դեկտեմբերի 10-ին մահացած զինծառայող Վանիչկա Հովակիմյանի մահվան մեջ կասկածվող զինծառայողներից մեկը` Աբովյանից զորակոչված 19-ամյա Շմավոն Կուրեղյանը ձերբակալվել է, իսկ մյուսը` Սևանից զորակոչված 20-ամյա Պարույր Մկրտչյանը փախել է զորամասից: Այդ մասին հայտնի դարձավ ՊՆ-ից:
Ավելի վաղ՝ վկայակոչելով ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը,տեղեկացվել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/law/2013/12/12/soldier-case/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել