Զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեջ կասկածվողներից մեկը ձերբակալվել է, մյուսը փախել զորամասից


01:47 , 13 դեկտեմբեր, 2013

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեջ կասկածվողներից մեկը ձերբակալվել է, մյուսը փախել զորամասիցPanorama.am-ը գրում է.

Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում դեկտեմբերի 10-ին մահացած զինծառայող Վանիչկա Հովակիմյանի մահվան մեջ կասկածվող զինծառայողներից մեկը` Աբովյանից զորակոչված 19-ամյա Շմավոն Կուրեղյանը ձերբակալվել է, իսկ մյուսը` Սևանից զորակոչված 20-ամյա Պարույր Մկրտչյանը փախել է զորամասից: Այդ մասին հայտնի դարձավ ՊՆ-ից:

Ավելի վաղ՝ վկայակոչելով ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը,տեղեկացվել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ