Որպեսզի որոշ «ժամանակակից» հայուհիներ ինձ չխեղդեն հարցերով, թե ինչու՞ ես քո դիրքորոշումը տարածում նաև մեզ վրա, չեմ զլանում ևս մեկ անգամ կրկնել, որ ես հայտնում եմ միայն իմ՝ մի հայուհուս դիրքորոշում, որը սակայն կարող են կիսել (և համոզված եմ, որ կիսում են) բազմաթիվ հայուհիներ: Այսօր կփորձեմ որքան հնարավոր է համառոտ ներկայացնել մի հայուհու տեսակետ՝ շոշափելով շա՜տ նուրբ ու խոցելի մի թեմա: Խոսքը վերաբերվում է մինչամուսնական հարաբերություններին (սեռական):
Գիտեմ, որ գրառմանս վեռնագիրը կարդալով իսկ արդեն մի շարք «ժամանակին համընթաց քայլող» հայուհիներ ու հայկազուններ հասցրել են ինձ համարել հետամնաց, կոմպլեքսավորված և նախնադարյան մտածելակերպ ունեցող ինչ-որ սուբյեկտ: Կարող եք շարունակել հենց այդպես էլ անվանել, եթե ձեր խիստ ժամանակակից ուղեղում ազատությունն ասոցացվում է սեռական կապի և սանձարձակության հետ
Այո, ցանկացածն ունի անձնական կյանքի և իր կյանքը ազատ տնօրինելու իրավունք, կարող է ապրել այնպես, ինչպես սիրտը կկամենա՝ մինչև այն պահը, քանի դեռ իր ապրելակերպով չի վնասել կամ բացասականորեն չի ազդել մեկ ուրիշի՝ նույն իրավունքի վրա: Ես դեմ եմ սեռական սանձարձակությունը մարդու ազատության հետ ասոցացնելուն, դեմ եմ այն «թեզին», որը ավանդապաշտ մարդուն կարող է համարել հետամնաց, քյարթու և այլն, կպայքարեմ էն հանդուգնի դեմ, ով կփորձի ծաղրել ազգիս ավանդույթները: Հա, ասացի ԱԶԳ, քանի որ շա՜տ ու շատ իրնեց հայ համարող ժամանակակիցներ չգիտեն էլ ինչ ասել է ազգ, բայց և իրենց համարում են ՀԱՅ ազգի մի մասնիկ, հիմա կտամ ազգ ասվածի սահմանումը, թող որոշեն, կարո՞ղ են համարվել այդ ազգի մասնիկը, թե՞ միայն ազգանունով են հայ: Եվ այսպիսով՝ ազգը մարդկանց յուրահատուկ ընդհանրություն է, որը որոշակի տարածքում պատմականորեն կազմավորվում է տնտեսական կապերի, մշակույթի, լեզվի, բնավորության և ազգային ինքնագիտակցության ձևավորման՝ ազգային համախմբման գործընթացում: կարծում եմ պարզաբանման կարիք չկա, թե ինչ բան է ազգային բնավորությունը, պարզաբանեմ նաև, թե ինչ ասել է մշակույթ: Մշակույթը դա յուրաքանչյուր հասարակության մեջ ընդունված արժեքների, նորմերի, հավատալիքների, գաղափարների, ավանդույթների և այլնի ամբողջությունն է, որոնք մարդը ընդունելով իր ամբողջ կյանքի ընթացքում՝ կենսաբանական էակից վեր է ածվում անձնավորության (սոցիալականացվում է):
Դե հիմա, հարգելի չավանդապաշտներ ջան, կարդալով ինչ բան է ազգը և մշակույթը՝ ասացեք խնդրեմ, որքանո՞վ եք դուք այս հասարակության մշակույթի կրողը: Մինչ մտածում եք, ես չշեղվեմ բուն թեմայից և պարզաբանեմ, թե ինչու եմ դեմ մինչամուսնական կապերին.
1. մինչամուսնական սեռական կապը ենթադրում է ազգային ավանդույթի (մշակույթի) ոտնահարում. ոտնահարելով ազգի ավանդույթն ու մշակույթը, դու ոտնահարում ես նաև ազգը:
2. դա կարող է հանգեցնել մի շարք անցանկալի երևույթների, օրինակ՝ հղիության, որը իր հերթին առաջ կքաշի ավելի լուրջ խնդիրներ.
ա) աբորտների թվի ավելացում
բ) միայնակ մոր առկայություն
գ) ոչ լիարժեք ընտանիքում ծնված և դաստիարակված երեխայի առկայություն (ոչ լիարժեք ընտանիքում մեծացած երեխաները ավելի մեծ հակում են ունենում շեղվող վարք դրսևորելուն)
3. գոյություն ունի տելեգոնիա կոչվող երևույթ
Հիմա պարզաբանեմ , թե ինչ բան է տելեգոնիան: Գիտնականները ապացուցել են, որ կնոջ կյանքում առաջին տղամարդը, որը խախտում է կուսաթաղանթի պաշտպանությունը, դառնում է նրա հաջորդ բոլոր երեխաների իսկական հայրը: Այսինքն` առաջին տղամարդը (և ոչ միայն առաջին, նաև մնացած բոլոր տղամարդիկ, ովքեր եղել են կնոջ սեռական կյանքում) իր գենետիկ նյութի միջոցով կնոջ օրգանիզմում կատարում է որոշ էներգետիկ-կառուցվածքային փոփոխություններ` այնտեղ թողնելով իր ընդհանուր հատկանիշների ամբողջությունը, որով էլ պայմանավովում են ապագա երեխաների շատ հատկանիշներ:
Հիմա ավելի հասկանալի, ի՞նչ է ենթադրում տելեգոնիան: Դա ենթադրում է, որ կնոջ կյանքում ամենամեծ դերը խաղում է նրա առաջին տղամարդը, որի գենետիակն էլ մեծապես ժառանգում են կնոջ երեխաները, բացի դա կնոջ օրգանիզմում պահպանվում են նաև մնացած բոլոր սեռական զուգընկերների գենետիկ կոդերը, որոնք նույնպես կարող են իրենց ազդեցությունն ունենալ ապագա երեխայի գեների վրա: Օրինակ՝ 1960-ական թվականներին աֆրիկայից Ռուսաստան ժամանած սևամորթ երիտասարդների մեկնելուց հետո ռուս մի շարք կանայք սկսեցին ծննդաբերել սևամորթ երեխաների՝ սպիտակամորթ հոր առկայության պայմաններում: Սա ևս մեկ անգամ ապացուցելու եկավ տելեգոնիայի հավաստիությունը: Հարց եմ ուղղում. կա՞ մի հայ տղամարդ, ով կցանկանար, որ իր երեխան կրի օտար մեկի գեները: Հատկապես պատասխանեն այն տղաները, ովքեր վեհ գաղափարներ են տարածում առ այն, որ իրենց համար հեչ էլ կարևոր չի կուսաթաղանթի առկայությունը (չնայած մի անգամ նշել եմ, որ հայտարաություն անողների 90% -ը ստում է):
Տելեգոնիան ևս մեկ անգամ ապացուցելու է գալիս այն ճշմարտացի թեզը, որ ժողովուրդը իմաստուն է: Մեր նախնիները այս երևույթի բացահայտվելուց դեռ դարեր առաջ գիտեին «Կարմիր խնձոր» երևույթի կարևորություն մասին, և իզուր չէ, որ այն միչ օրս էլ հայ գիտակից հասարակության համար հանդիսանում է ազգապահպանման կարևորագույն գործոններից մեկը:
Ինչպես ցանկացած այլ ազգի, մեր ազգի համար ևս կարևոր է ազգային մշակույթի (նաև ավանդույթների) պահպանությունը և սրունդներին փոխանցելը, քանզի մշակութային հիշողությունը փոխանցվում է ոչ թե գենետիկորեն, այլ դրա կրողների շնորհիվ: Մշակույթի մոռացումը կամ ձուլումը մեկ այլ մշակույթի՝ կարող է հանգեցնել մի շատ ավելի լուրջ խնդրի՝ ասիմիլացիայի (ազգերի միաձուլման): մենք ունենք ասիմիլացիայի օրինակ. Վրաստանի Կախեթիի տարածաշրջանում դարերով ապրած հայերը ներկայումս իրենց համարում են վրացիներ, քանի որ ընդունել են վերջիններիս լեզուն և մշակույթը:
Հ.Գ. թեման շատ ընդարձակ է և ենթակա է բազմակողմանի քննարկման, ուստի դեռևս շարունակելի է..