Henaran.am-ը գրում է.
Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ` հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանին այլևս չենք տեսնի Շանթ հեռուստաընկերության նախագծերում: Մեր տեղեկատվությամբ` պատճառը հեռուստաընկերության կողմից աշխատավարձերի վճարման ժամկետների խախտումն է:
“”Ով է ուզում դառնալ միլիոնատեր” նախագծի ավարտից հետո որոշեցի հեռանալ: Այստեղ ոչ մի սկանդալային ` հեռացնելու կամ նման բան չկա, պարզապես այն ծրագիրը որը ինձ համար հոգեհարազատ ու սրտամոտ էր ավարտվեց”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավետ Բարսեղյանը:
Աշխատավարձի ուշացման հետ կապված հարցը հեռուստահաղորդավարը չմեկնաբանեց:
Հեռուստահաղորդավարը տեղեկացրեց, որ հեռուստադիտողը 2014-ին իրեն կտեսնի “Առաջին”-ի եթերում:
Ավետ Բարսեղյանը հավաստեց, որ իր և անձնական կյանքում և աշխատանքում ամեն բան հիանալի է: