Yerevannews.am-ը գրում է.

Ֆուտբոլի իրանցի երկրպագուները չեն կարողացել ամբողջությամբ նայել դեկտեմբերի վեցին տեղի ունեցած Բրազիլիայում սպասվող 2014 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Դրա պատճառ է դարձել իրանական հեռուստաընկերության ղեկավարների կարծիքով վիճակահանության հաղորդավարուհի Ֆերնանդա Լիմայի չափից դուրս բաց հագուստը:

Բոլոր այն կադրերը, որտեղ երևացել է հաղորդավարուհին, կտրվել են: « Ճիշն ասած, հաղորդավարուհու հագուստը չի համապատասխանում մեր հեռուստաընկերության կանոններին»,- մեկնաբանել է Ադել Ֆերդոսիփուրը` վիճակահանությունը հեռարձակող հեռուստաընկերության աշխատակիցը: Երկրպագուները դժգոհ դեպքերի նման զարգացումից ամեն ինչում մեղադրել են Լիմային: Սոցցանցերում հայտնվել է կոչ նրան հագցնել հիջաբ: Վիճակահանության արդյունքում Իրանի հավաքականը հայտնվել է F խմբում Արգենտինայի, Նիգերիյաի, Բոսնիա և Հերցեգովինա հավաքանների հետ:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել