1in.am-ը գրում է.

Օդի աղտոտվածության խնդիրները կարող են այս ոլորտում համագործակցության հնարավորություն ստեղծել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ շրջակա միջավայրի պաշտպանության վարչության ղեկավար Ջինա Մաքքարթնին՝ հաղորդում է Xinhua գործակալությունը: 

«Կլիմայի փոփոխությունը մեծ մարտահրավեր է մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար, սակայն դա նաև այս ոլորտում համագործակցության հնարավորություն է մեր երկրների համար»,- ասել է նա Պեկինում Ցինհուա համալսարանում ելույթի ժամանակ:

Նրա խոսքերով՝ Չինաստանում օդի աղտոտվածությունը նման է նրան, ինչ վերապրեց ԱՄՆ-ը նախորդ դարի 50-60-ական թվականներին, և Միացյալ Նահանգները Չինաստանի հետ կարող է կիսվել ունեցած փորձով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել