«Հայանտառ». Վաղվանից խիստ արգելվում է անտառներում եղևնիների և սոճիների հատումըPanorama.am-ը գրում է.

Ամանորի նախօրեին Երևանում և այլ քաղաքներում շուտով կհայտնվեն եղևնիներ և սոճիներ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը վստահեցնում է, որ այդ ծառերը մեր անտառներից չեն հատվում. որպես Ամանորի շեմին ծառահատումների կանխարգելիչ քայլ վաղվանից խիստ արգելվում է անտառներում եղևնիների և սոճիների հատումը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ռուբեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ վաճառքի համար որևէ եղևնի չի կտրվում. «Մենք միայն Երևանին 600 հազար և Գյումրուն 300 հազար ճյուղ ենք տվել քաղաքների գլխավոր տոնածառերը զարդարելու համար»:

Նա նշեց, որ ապօրինի ծառահատումների տուգանքը կախված է ծառի տրամագծից, իսկ գինը սկսում է 20 հազար դրամից, մինչև 1500 ԱՄՆ դոլարի կարող է հասնել:

Անդրադառնալով ապօրինի ծառահատումներին, գլխավոր անտառապետը նշեց, որ տենդենցը դեպի նվազում է գնում: «Նույնիսկ միջազգային ուսումնասիրություններում է այդ մասին ասվում: Սակայն այդ ապօրինի հատումները չեն վերանում: Մեր անտառը քիչ է, և ամեն մի ծառ մեզ համար շատ կարևոր է: Ապօրինի հատումները դեռ կան, բայց մյուս տարվանից կգործեն հստակ մեխանիզմներ, որ ավելի արդյունավետ կպայքարեն դրա դեմ»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել