Նալբանդյանն ամփոփեց Հայաստանի վեցամսյա նախագահության արդյունքներըPanorama.am-ը գրում է.

Հայկական նախագահության ընթացքում կազմակերպվել են շուրջ 70 միջոցառումներ, առաջ են քաշվել մի շարք նախաձեռնություններ` ուղղված «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տնտեսական օրակարգի` խորացված գործընկերությանն ընդառաջ» և «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հանրային կապի ռազմավարության» դրույթների կյանքի կոչմանը։ ՍԾՏՀ 29-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` ամփոփելով կազմակերպությունում Հայաստանի վեցամսյա նախագահության արդյունքները:

«Կես տարի առաջ, երբ Հայաստանը ստանձնում էր Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը, մենք հայտարարեցինք, որ նպաստելու ենք նրա աշխատանքներին՝ ուղղված սևծովյան տարածաշրջանի տնտեսական համագործակցության խթանմանը, կազմակերպության գործունեության արդյունավետության և միջազգային ասպարեզում նրա տեսանելիության բարձրացմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել