Life.panorama.am-ը գրում է.

Քիմ Քարդաշյան. «Ես վերականգնել եմ իմ նախկին կազմվածքը»

Քիմ Քարդաշյանը հայտնվել է Us Weekly պարբերականի նոր համարի շապիկին սպիտակ բիկինիով` հետևյալ խորագրով.«Ես վերականգնել եմ իմ նախկին կազմվածքը` առանց վիրահատական միջամտության»:

33-ամյա Քիմը Us Weekly-ի համար լուսանկարվել է սպիտակ լողազգեստով նոյեմբերի 30-ին: Ծննդաբերությունից հետո կես տարի անց նրան հաջողվել է նիհարել 25 կիլոգրամ: Պարբերականի աղբյուրը գրում է. «Քիմը կրկին վստահ է իր ուժերին: Նա իսկապես շատ է աշխատել իր մարմնի վրա»:

Ավելի վաղ Քարդաշյանը բացահայտել է նիհարելու գաղտնիքը: Նրա խոսքով, ինքը օգտվել է Ատկինսի դիետայի կանոններից, որոնք ենթադրում են կտրականապես սահմանափակել ածխաջրածնի օգտագործումը: Քիմին չի վախեցրել բժիշկների նախազգուշացումը, որ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ երիկամների վրա: Բացի այդ, Քարդաշյանը գրեթե ամեն օր զբաղվում է ֆիտնեսով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել