Lurer.com-ը գրում է.

«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Այաքսի» (0:0) հետ հանդիպումը, և նշել, որ հիասթափված է` բացի «Միլանից»` իտալական ոչ մի ակումբ փլեյ-օֆֆի ուղեգիր չի նվաճել:

«Ցանկանում էի գոլ խփել, սակայն գլխավորը գոլ բաց չթողնելն էր: Իտալական այլ ակումբներ կարող էին մեզ միանալ փլեյ-օֆֆում, և ես հիասթափված եմ, որ դա տեղի չունեցավ: Ամեն դեպքում, ես երջանիկ եմ «Միլանում»: Ում եմ ցանկանում տեսնել 1/8 եզրափակչում որպես մրցակի՞ց. ոչ մեկին: Ամեն դեպքում, մենք խաղալու ենք  խմբերից մեկի հաղթողի հետ»,-ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Football Italia -ն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել