Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Դաշնային ժողովում ելույթի ժամանակ հանդես է եկել ավանդական արժեքների պաշտպանության օգտին: Պուտինի խոսքով, պահպանողական հայացքները կանխում են հասարակության վերադարձը «քաոսային խավարի», գրում է Lenta.ru-ն:

Պուտինը կարծում է, որ որոշ երկրներում քայքայվում են ավանդական արժեքները, ինչը կարող է բացասական հետևանքների հանգեցնել ողջ հասարակության համար: Պուտինն ավելորդ հանդուրժողականությունը համեմատել է «բարու և չարի հավասար լինելու ճանաչման» հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել