Փոխվում են ժամանակները,աշխարհում նկատվում են նոր երաժշտական տենդենցներ,իսկ մեզ մոտ պատկերը դեռ նույնն է:Այսօր ձեզ կհայտնեմ իմ մտահոգությունը հայկական փոփ ինդուստրիայի վերաբերյալ:Մենք տեսնում ենք,թե ինչպես «հայկական շոու-բիզնեսի»երկնակամարում են հայտնվում նորանոր բազում կատարողներ,որոնց մեծամասնությունն ընդհանրապես հանրությանը չի ներկայացնում որեւէ հետաքրքիր,մնայուն,որակյալ ստեղծագործություն:Նրանք իրենց կոչում են փոփ կատարողներ,բայց նրանցից շատերն անգամ չեն գիտակցում,թե ինչ են ներկայացնում հանդիսատեսին:Կփորձեմ համեմատության եզրեր մեր եւ մեր հարեւան Ռուսաստանի փոփ կատարողների եւ նրանց ներկայացրած երաժշտական արտադրանքի միջեւ:
Եվա Պոլնա-ռուս երգչուհի,բազում երգերի հեղինակ,ում երգերի տակ մեծացել է մի ամբողջ սերունդ:Մեզ պակասում են նրա նման ստեղծագործող անհատականությունները,իրենց ասելիքն ունեցող կատարողները,որոնք ունեն բեմական կերպար եւ կրեատիվ են:Մեր երգահանների գրած«ես սիրում եմ քեզ» կամ «ետ արի սիրելիս»պրիմիտիվ նախադասությունները դառնում են իրենց իսկ հպարտության առարկան ու հաճախ խրախուսվում են եւ որակվում որպես տաղանդաշատ երգահաններ:Արդյունքում մենք տեսնում ենք այն,ինչ ունենք:Ասպարեզում Եվա Պոլնաների փոխարեն հայտնվում են Սպիտակցի Հայկոյի կամ Թաթուլի «արժանի»հետեւորդները,որոնք «ռաբիս»կոչվող այդ երեւույթի մասշտաբներն ընդլայնում են եւ ներկայացնելով որպես«հայկական փոփ»լցնում են ռադիո եւ հեռուստաեթերները:Իհարկե կան նաեւ տաղանդավոր փոփ կատարողներ,որոնք ունեն իմ թվարկած բոլոր հատկանիշները,սակայն հաճախ մնում են ստվերում եւ աննկատ,հաճախ նաեւ արժանանում են բազում քննադատությունների մի պարզ պատճառով,որ տարբերվում են,ստեղծում են իրենցը,ունեն իրենց ձեռագիրը:Հայկական բեմը դադրում է շնչել...
Դե իսկ վերջում վայելեք Եվա Պոլնայի գեղեցիկ կատարումը:Եղեք օրիգինալ եւ ինդիվիդուալ: