Հարցրե՛ք Ձեր երեխային, թե ով է իր ամենասիրելի հերոսը: Զարմանալի չի հնչի, եթե նա պատասխանի, որ դա Բոբ անունով սպունգն է (Սպանչ Բոբը): Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենահայտնի մուլտսերիալներից մեկը ողողել է ողջ աշխարհը. չէ՞ որ ինչպես մուլտսերիալի երաժշտության մեջ է հնչում Սպանչ Բոբը «մշտապես և ամենուրեք հաղթանակող է»: Այս չափազանց գունեղ սերիալը պատմում է ծովափնյա Բիկինի Բոտտոմ քաղաքում ապրող ծովային Բոբ «Քառակուսի Շալվար» անունով սպունգի և իր ընկերների արկածների մասին: Բոբ սպունգի լավագույն ընկերը վարդագույն ծովային աստղն է՝ Պատրիկ անունով, որի մտավոր ունակությունները շատ սահմանափակ են: Պատրիկ աստղի ամենահայտնի մեջբերումը սարսափելի ու տարակուսելի պատմությունն է աքցանի մասին, որը հնչում է հետևյալ կերպ. «Ես կպատմեմ քեզ մի պատմություն: Այն կոչվում է «Տգեղ աքցանը»: Ժուկով-ժամանակով ապրում էր մի տգեղ աքցան: Նա այնքան տգեղ էր, որ իր արտաքինով սպանում էր բոլորին: Վերջ»:

Պարզամտությունը

Սերիալը զարմացնում է իր այնպիսի պարզամիտ կատակներով, որոնցից է, օրինակ, թակեցին իրար գլուխ գլխի, պաղպաղակը նետեցին ապակու վրա, կամ Սպունգն ու իր ընկերը տաս անգամ չկարողացան խցկվել ավտոբուսի մեջ, որովհետև մեկ հերթի մեջ Սպունգը քնեց, մեկ կոնֆետն էր մտցրել իր ականջի մեջ, մեկ էլ լապտերն էր կուլ տվել: Այդ իսկ պատճառով էլ, մի՛ զարմացեք, եթե մուլտսերիալը դիտելուց հետո Ձեր փոքրիկի մտքով կանցնի կոնֆետը մտցնել ականջի մեջ: Իսկ դա, համաձայնեք, որ շատ վտանգավոր է:

Հոգեբան-խորհրդատու Օլգա Ստաշուկը կարծում է, որ այս մուլտֆիլմը շատ պարզամիտ է, և մատնանշում, որ աուտիզմով տառապողների աշխարհը շատ ավելի հարուստ ու տրամաբանական է, քան Սպունգ Բոբի աշխարհը: Իսկ եթե ծնողների գլխավոր նպատակը հանդիսանում է երեխային հիմարեցնելը, ապա «Սպունգ Բոբը» դրա լավագույն օգնականն է:

Ի դեպ, ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում մի այսպիսի գիտափորձ են կատարել՝ նախադպրոցականների խմբում ցուցադրել են այս մուլտֆիլմի մի քանի սերիա, իսկ հետո ստուգել նրանց կենտրոնացումը, ագրեսիվությունը, գերակտիվությունը: Պարզվել է, որ վերոնշյալ մուլտֆիլմից հետո երեխաների ցուցանիշները բավականին ընկել են:

Սպունգ Բոբը համասեռամոլ է

Ամերիկայի քրիստոնյաները (Ընտանեկան հարցերով խորհուրդը) մեղադրել են Բոբ «Քառակուսի Շալվար» Սպունգին համասեռամոլություն քարոզելու մեջ: Փորձենք պարզենք՝ արդյոք դա համապատասխանում է իրականությանը: Նախ հարկավոր է նշել, որ Բոբ Սպունգն ապրում է «տղամարդկանց աշխարհում», որտեղ կանայք տեղ չունեն կամ կանայք ներկայացված են հնարավորինս տգեղ ու բացասական կերպարների տեսքով: Նա գրեթե ողջ ժամանակն անցկացնում է ընկերոջ՝ վարդագույն ծովային աստղ Պատրիկի հետ,

Spang bob (2)միշտ ներքնազգեստով է: The Wall Street Journal-ի պնդմամբ Սպանչ Բոբը կարող է իրականում հոմոսեքսուալ լինել, քանզի սպունգն ու իր ծովային ընկերը գրեթե միշտ ձեռք ձեռքի բռնած են ու ակնհայտորեն համակրում են միմյանց: Բացի այդ, ամերիկյան հրատարակչությունները ներկայացնում են այնպիսի տվյալներ, համաձայն որի՝ բոլոր խաղալիքները կամ այլ ատրիբուտներ, որոնք ստեղծված են Սպանչ Բոբի ու Պատրիկի կերպարանքով, մեծ պահանջարկ են վայելում բազմամշակութային արժեքները կրողների շրջանակում:

-Այո՛, դա իսկապես այդպես է, Սպունգ Բոբը մեծ հետաքրքրություն է ներկայացնում համասեռամոլների մոտ: Նույնիսկ այն մարդիկ, որոնք 30 անց են, դրանք շատ զվարճալի են համարում ու մեծ հաճույքով գնում մուլտֆիլմի կերպարներով բազմաթիվ իրեր,- պատմում է Սան Ֆրանցիսկոյի հուշանվերների խանութի մենեջեր Ռեյմոնդ Ռիդերինգը: Բացի այդ, մուլտֆիլմը դիտած մարդկանց մի խումբ այն կարծիքին է, որ մուլտֆիլմում առկա են որոշ դրվագներ, որոնք ակնարկում են հերոսների համասեռամոլ լինելը: Օրինակ, երբ Պատրիկն ու Սպունգ Բոբը որդեգրում են մի փոքրիկ ոստրե և միասին խնամում փոքրիկին: Ընդ որում, Սպունգ Բոբը հանդես է գալիս որպես «մայր», իսկ Պատրիկը՝ «հայր»:
Մեկ այլ կերպար՝ Սկվիդվարդը, Սպունգ Բոբի հարևանը, աշխատում է վերջինիս հետ միասին մի ճաշարանում: Հոմոսեքսուալին բնորոշ առանձնահատկություններով նա նույնիսկ գերազանցում է գլխավոր հերոսին: Օրինակ, լոգանք է ընդունում մի ծիծաղելի գլխարկ գլխին, հետաքրքրված է կոսմետիկայով (հաճախ դեմքի մաշկի համար առաջարկվող դիմակներ է դնում), շրջապատում է իրեն կենցաղում կանացի իրերով…

Ընդհանրացնելով վերը նշվածը՝ եզրահանգում ենք, որ Սպունգ Բոբը խաբուսիկ մի հրապուրիչ կերպար է համասեռամոլ ենթամշակույթի:

Խորհուրդ ծնողներին

Այսօր աշխարհում Սպունգ Բոբը հակված է ամենասիրելի հերոսներից մեկը դառնալուն: Նրա պատկերը կարելի է տեսնել կոնֆետների, բլոկնոտների, մատիտների, գնդակների, մայկաների վրա՝ լրացնելով ոչ միայն պատվավոր տեղ սուպերմարկետների դարակներում, այլ մուլտը դիտողների սրտերում: Այդ պատճառով էլ առանց որևիցե կասկածի դիմեք խանութների տերերին կամ նկատողություն արեք բոլոր այն մարդկանց, ովքեր կվաճառեն այդպիսի իրեր և տարածեք այս ճշմարիտ ինֆորմացիան՝ նման տիպի արտադրանքը կասեցնելու համար, որը պիտի արգելվի վաճառվել. չէ՞ որ այս ամենի ետևում թաքնված է բարոյալքումն ու երեխաների հոգեկան խանգարումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել