ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կշարունակի պաշտոնավարել մինչև 2014 թ. սեպտեմբերի ավարտըPanarmenian.net-ը գրում է.

ՆԱՏՕ-ն երկարացրել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի լիազորությունները, որոնց ժամկետը սպառվել էր 2013 թվականի ամռանը: Նա կշարունակի պաշտոնավարել մինչև 2014 թ. աշունը՝ անցկացնելու համար դաշինքի գագաթաժողովը Մեծ Բրիտանիայում, հայտնում է Դաշինքի մամլո ծառայությունը:

«ՆԱՏՕ-ի գագաթաժողովը կանցնի Հարավային Ուելսում 2014 թվականի սեպտեմբերի 4-5-ը: Ռասմուսենը շնորհակալություն է հայտնել անդամ երկրներին և ընդունել է իր լիազրությունները մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը երկարացնելու վերաբերյալ առաջարկը»,-ասվում է հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել