Մի երկու շաբաթ առաջ վարչապետը սենց ինտրիգային տոնով ու փայլող աչքերով հայտարարեց, որ Հայաստանը նորից հնարավորություն ունի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայից ֆինանսական օգնություն ստանալու համար դիմի: Այսօր արդեն հայտնի է, որ Հայաստանը անգամ չի էլ հիշատակվել կորպորացիայի կողմից կազմված հերթական զեկույցում, բայց ըստ իս, հետաքրքիրը ոչ այնքան սա է, այլ այն, թե ի՞նչ երկրներ են ներառված այս ծրագրում ու ով է ստացել այդ օգնությունը:
Օգնությունն այս տարի ստանալու է հարավաֆրիկյան Լեսոթո պետությունը, իսկ Գանայի, Լիբերիայի, Մարոկկոյի, Նիգերիայի եւ Տանզանիայի հետ ՀՄԿ-ն որոշել է վերակնքել համաձայնագրերը՝ ծրագիրը շարունակելու համար...
Ասում եմ, հետաքրքիր ա, մեր դարդ վարչապետը գիտակցո՞ւմ ա, որ Լեսոթոյի, Գանայի, Լիբերիայի, Մարոկոյի ու այլ նման Ճ կլասսի երկրների հետ մի շարքում լինելը/լինել ցանկանալը խոսում է, որի իր վարած տնտեսական քաղաքականությունը խայտառակություն է ու դեգրադացիա, և որ նա դա չի էլ թաքցնում:



