Երեկվանից բազմաթիվ զանգեր եմ ստացել, ընդ որում շատ հարազատ մարդկանցից, ովքեր առաջին հայացքից համամիտ չէին ինձ հետ, բայց երբ նշեցի, որ դա ծախս է նախատեսված 30 հոգու համար, և ոչ այն ընտանիքների, որոնց հյուրերի թիվը գերազանցում է 50-ը, կամ ի պաշտոնե, իրենց որոշակի ճոխություններ են թույլ տալիս, միանագամից ստիպված էի լինում պատասխանել նաև այն հարցին, թե այդ դեպքում մյուսներն ինչպես են անելու այդ ծախսը: Նորից ուզում եմ նշել, որ դա բավականին մեծ գումար է, և ոչ ցավոք, ոչ բոլորին է հասու: Սակայն բացվածքը հետևյալն է՝

1. Խոզի ազդրամիս կամ թիակ՝ 15-20.000 դրամ
2. Հնդկահավ՝ 10-15.000 դրամ
3. Տավարի փափկամիս (տոլմայի, նրբաբլիթի և աղցաններում օգտագործելու համար)՝ 15-20.000 դրամ
4. Թարմ ձուկ՝ 10.000 դրամ
5. Մսամթերք (երշիկ, բաստուրմա, խոզապուխտ)՝ 10-15.000 դրամ
6. Աղցանների համար անհրաժեշտ մթերքներ (պահածոներ, թթվասեր և այլն)՝ 10.000 դրամ
7. Բանջարեղեն՝ 10.000 դրամ
8. Օղի (ոչ տեղական, միջին կարգի, 1500-2000 դրամ, 10 շիշ)՝ 15-20.000 դրամ
9. Գինի, շամպայն՝ 5-10.000 դրամ
10. Հյութեր՝ 10-15.000 դրամ
11.Միրգ՝ 10-15.000 դրամ
12. Քաղցրավենիք (կոնֆետ, խմորեղեն)՝ 15-20.000 դրամ
13.Ընդեղեն՝ 15-20.000 դրամ

Ընդամենը՝ 150-200.000 դրամ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել