Թվարկենք հաջողության հասնելու ճանապարհին կանգնած հիմնական թշնամիներից մի քանիսը.

Անորոշություն
Մեզանից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ հանդիպում է այս թշնամուն: Դուք երևի գիտեք, թե ինչպես է դա տեղի ունենում: Դուք զարթնում եք առավոտյան և քիչ թե շատ արդեն գիտեք, թե ինչով եք այսօր զբաղվելու: Բայց օրվա ընթացքում հանկարծ հայտնվում եք իրավիճակներում, որոնց մասին անգամ ենթադրել չէիք կարող: Եվ հարցը նույնիսկ նրանում չէ, որ դուք պատրաստ չէիք դրան, այլ նրանում, որ անընդհատ ստեղծվում են այնպիսի իրավիճակներ, որոնք զարգանում են ոչ այնպես, ինչպես դուք էիք պլանավորել և դուք անընդհատ պետք է որոշումներ ընդունեք` ի՞նչ անել, ո՞րն է ձեզ համար ավելի կարևոր:

Պետք է հասկանալ, որ կյանքում ցանկացած անորոշության հիմքում ընկած է մեր կենտրոնանալ չկարողանալու հատկությունը: Կյանքի հիմնական ոլորտներում մենք չենք կարողանում պատասխանել հիմնական հարցին` ինչո՞ւ: Մեզանից շատերը ապրում են` չունենալով հստակ պատկերացումներ, թե ի՞նչ են իրենք ուզում: Եվ եթե դուք ապրում եք առանց հստակ նպատակների, ապա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դուք կողմնացույց եք առանց մագնիսի, որը չի օգնի ձեզ հասնել նպատակակետին, որովհետև այն ցույց չի տալիս ուղղությունը: Դա, անկասկած, բերում է անորոշության ձեր գիտակցությունում: Դուք ամբողջ օր մտածելու եք և գնաք քնելու մտածելով` ի՞նչ եմ ես արել այսօր:

Այդ պատճառով շատ կարևոր է հաղթել այս թշնամուն: Երբ ձեր կյանքը ձեռք բերի որոշակիություն և դուք հասկանաք, թե ինչ եք ուզում կյանքում, դա ձեզ ապրելու նոր իմաստ կտա: Ձեզ մոտ կառաջանա շարժառիթ, և կյանքը կսկսի փոխվել դեպի ավելի լավը: Դա նվազագույնի կհասցնի հանձնվելու ձեր ցանկությունը:

Երբեմն երբ ես զրուցում եմ ղեկավարների հետ, նրանք պատմում են այն մասին, թե ինչ ծույլ են իրենց աշխատողները: Բայց ես համոզված եմ, որ ծույլ մարդիկ չկան: Այդ մարդիկ ուղղակի ոչ մի բանի վրա կենտրոնացած չեն և տպավորություն է ստեղծվում, որ նրանք ալարկոտ են: Բայց ճշմարտությունը կայանում է նրանում, որ նրանք ուղղակի չունեն շարժառիթ: Ոչինչ նրանց չի տանում առաջ` դեպի ավելի մեծ հաջողությունները:

Այս թշնամուն հաղթելու համար կողմորոշվեք, թե ի՞նչ եք դուք իրականում ուզում: Ժամանակ հատկացրեք դրա համար այսօր կամ միգուցե վաղը, բայց մի՛ հետաձգեք դա ավելի երկար: Նստեք և հարց տվեք ձեզ` ի՞նչ եմ ես ուզում կյանքում: Հստակեցրե՛ք ձեր նպատակները: Հիշե՛ք, որ նպատակները պետք է լինեն կոնկրետ, դրանք պետք է ունենան ժամանակային սահմաններ և դրանց համար դուք պետք է պատրաստ լինեք ինչ-որ բան զոհաբերել: Եվ ամենակարևորը` դուք պետք է հավատաք ձեր նպատակներին:

Խառնաշփոթություն: Ջոն Վոն Էյքեն. Ի՞նչն է խանգարում հասնելու նպատակիդ
Այս թշնամին հայտնվում է այն ժամանակ, երբ մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակներում, երբ բացակայում է պարզությունը: Ինչպես ես արդեն ասացի, կենտրոնացումը և նպատակների հստակեցումը շատ կարևոր են չհանձնվելու համար: Սակայն դա բավարար չէ: Եթե դուք արդեն կողմնորոշվել եք ձեր նպատակների հարցում, սակայն դեռ չունեք մշակված պլան, ապա դժվար թե հեռու գնաք: Նպատակների իրականացման մանրամասն պլանավորումը հաջորդ քայլն է: Ես հասկանում եմ, որ մարդկանց մեծամասնության համար խորթ է անգամ պլանավորում գաղափարը: 

Ամբողջական նյութն՝ ԱՅՍՏԵՂ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել