Ճարտարապետ. Օրենքը պետք է աշխատի` անկախ նրանից ում է պատժելու` սովորական քաղաքացու, թե օլիգարխիPanorama.am-ը գրում է.

Երևան քաղաքի ճարտարապետական դեմքը վտանգվում է, իսկ պատկան մարմինները ոչ մի կերպ չեն կարողանում սեփականատերերի քմահաճույքների դեմն առնել: Հաճախ օրենքներն ու որոշումները մնում են թղթի վրա, իսկ ինչ-ինչ մեծահարուստներ իրենց ճաշակն են պարտադրում` աղավաղելով ճարտարապետական և պատմական արժեքները:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի բնորոշմամբ, այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր արվում են. օրինակ, նոր տարածքներ տրամադրելու ժամանակ նախօրոք իմանանք, թե սեփականատերն ինչ պիտի անի այդտեղ և այլն: «Այդ աշխատանքները տարվում են, բայց դրանք, երևի թե, պիտի շատ արագացվեն: Միառժամանակ չպետք է տրվեն կարևոր նշանակության տարածքներ, մինչև այդ քայլերը հստակ կատարվեն: Դա առաջին պայմանն է յուրաքանչյուր քաղաքի համար, որպեսզի այն կարողանա համաչափ զարգանալ: Հիմա այդ աշխատանքները թե կադաստրում, թե քաղաքապետարանի քաղաքաշինական վարչությունում կատարվում են»,- Panorama.am-ի թղթակցին ասաց ճարտարապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել