Գաղտնիք չէ, որ բոլոր ուրախ տոների ժամանակ հանդիսության սրահները զարդարում ենք տարբեր գույներով, ստեղծում ենք հետաքրքիր գունային գամաներ, փորձում ենք ուրախ տեսք տալ անկենդան պատերին ու անշունչ առարկաներին… Այս ամենը`ուրախությունը և տոնական տրամադրությունը, մենք կարող ենք փոխադրել առօրյա`գույների ու ժպիտի միջոցով։
Կյանքը այնքան էլ բարեհաճ չէ մշտապես տխուր և գործնական մարդկանց նկատմամբ։ Այն ժպտում է նրանց, ովքեր ժպտում ենք իրեն։ Փորձե՛ք լինել ավելի կենսուրախ, հագեք ավելի վառ, պայծառ և ուրախ գույներ։ Չէ՞ որ գույները իրենք են ստեղծում տրամադրություն։
Անկախ բոլոր դժվարություններից`մի՛ ընկճվեք։ Եղե՛ք ուրախ ու կյանքին նայեք մեկ այլ տեսանկյունից։ Փորձեք ամեն ինչում գտնել լավը, դրականը…
Ծանոթ մարդկանց հանդիպելիս՝ անկախ շփման աստիճանից, բարևեք ժպտալով և ոչ թե քթի տակ կիսատ-պռատ մի բարև շշնջացեք ու անցեք. առավոտյան ձեր ուսումնական հաստատության կամ աշխատանքային հիմնարկի դուռը բացելու պահից սկսած ժպտալով բարևեք ձեր ծանոթներին ու մտերիմներին։ Դրանից կբարձրանա և՛ ձեր, և՛ ձեզ շրջապատողների տրամադրությունը։ Եղե՛ք ուրախ ու կզգաք, թե ինչպես է փոխվում նաև շրջապատը։ Վարակե՛ք բոլորին ձեր ծիծաղով և ժպիտով, թույլ տվեք, որ կյանքը ձեր առջև ներկայանա իր ցայտուն ու վառ գույներով…
Ինքներդ ստեղծեք ձեր տրամադրությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=218982118283175&id=185332971648090&substory_index=0
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել