1in.am-ը գրում է.

Այժմ իսպանական հայտնի Mango ապրանքանիշի խանութներում կարելի կլինի ձեռք բերել 46-58 չափսերի էլեգանտ և նորաձև զգեստներ:

Violeta by MANGO հավաքածուի մեջ կմտնեն միայն ամենաակտուալ նորաձև հագուստները: Դրա համար Mango-ի թիմը նորաձևության ինդուստրիայի 40 փորձագետների է հավաքել: Հենց նրանք են ստեղծել հագուստի 400 կտոր` «Գարուն-ամառ 2014» հավաքածուի համար: Հավաքածուն յուրաքանչյուր ամիս կհամալրվի նոր մոդելներով:

«Գարուն ամառ» հավաքածուի գովազդի դեմք է դարձել մոդել Ռոբին Լոուլին:

Այս մասին հաղորդում է Wday.ru կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել