1in.am-ը գրում է.
Billboard ամսագիրն ամերիկացի երգչուհի Փինքին շնորհել է «Տարվա կին 2013» պատվավոր տիտղոսը:
Մրցանակը հանձնվել է երեքշաբթի օրը՝ Նյու Յորքում կայացած Billboards Women in Music հատուկ մրցանակաբաշխությանը:
Իր սիրելի կնոջն աջակցելու է եկել նրա ամուսին Քերի Հարթը:
Մինչ Փինքը շնորհակալական ելույթ էր արտասանում, ամուսինը Twitter-ում գրել է. «Այնպես եմ հպարտանում կնոջովս: Դա պետք է վաղուց տեղի ունենար: Նա արժանի է դրան»:
Հիշեցնենք, որ Փինքը Billboard-ի մրցանակին այս տարի արժանացել է երաժշտության ասպարեզում մեծ հաջողությունների համար: Երգչուհին թողարկել է Truth about Love ալբոմը, որը մեծ հաջողություն է վայելում երաժշտասերների շրջանում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_237114.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել