Մեզանից յուրաքանչյուրը մենակ է այս աշխարհում՝ փակված պղնձե աշտարակում, և իր նմանների հետ կարող է հաղորդակցվել միայն նշաններով: Բայց այդ նշանները ընդհանուր չեն բոլորի համար, այդ իսկ պատճառով նրանց իմաստը աղոտ է ու անորոշ: Մենք հուսահատորեն ձգտում ենք ուրիշներին հաղորդել մեր սրտի գանձերը, բայց նրանք ի վիճակի չեն ընդունել դրանք, դրա համար էլ մենակ թափառում ենք աշխարհում, մեր նմանների հետ կողք կողքի, բայց ո՛չ նրանց հետ միասին, առանց նրանց հասկանալու և հասկացվելու նրանցից: Մենք նման ենք այն մարդկանց, որոնք ապրում են մի երկրում, որի լեզուն գրեթե չգիտեն, և չնայած ուզում են շատ գեղեցիկ ու խորիմաստ մտքեր արտահայտել, բայց դատապարտված են ասելու միայն պատրաստի ֆրազներ զրուցագրքից: Նրանց ուղեղները լիքն են հետաքրքիր գաղափարներով, բայց կարող են միայն ասել. «Պարտիզպանի հորաքույրը տանն է մոռացել իր հովանոցը»:

ՍՈՄԵՐՍԵԹ ՄՈԵՄ «ԼՈՒՍԻՆ ԵՎ ՎԵՑՊԵՆՍԱՆՈՑ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել