Պատմական գիտությունների թեկնածու |
Դեկտեմբերի 12-ին Երևան կժամանի Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության հանձնաժողովի աշխատանքներին: Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի այցը թուրքական դիվանագիտության հերթական լավ հաշվարկած քայլերից է և ունի հետևյալ հիմնական նպատակները.
1. Հայոց Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ միջազգային հանրությանը ցույց տալ, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները ՀՀ-ի հետ, սակայն դրան «խանգարում» է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Թուրքական տրամաբանության համաձայն այն պետություններն, որոնք կճանաչեն Հայոց Եղեռնն ակամայից կխոչընդոտեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այս թեզը թուրքական դիվանագիտության հերթական խորաման քայլերից է:
2. Թուրքիան պատրաստ է բացել Հայաստանի հետ սահմանը, եթե Արցախի որոշ շրջաններ զիջվեն Ադրբեջանին, որի մասին հայտարարություններով բազմիցս հանդես է եկել Դավութօղլուն:
3. Ցույց տալ տարածաշջանի երկրներին և հատկապես Ռուսաստանին, որ Թուրքիան ևս չի պատրաստվում հեռանալ կովկասյան երկրամասից և մտադիր է ավելի մեծացնել իր ազդեցությունը:
4. Արցախյան խնդիրը գտնվում է Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում և այդ հարցով պատրաստ է հանդես գալ «միջնորդությամբ», որը բացարձակապես չի բխում մեր շահերից:
Այսպիսով, թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան հերթական անգամ կփորձի Դավութօղլուի այցը ներկայացնել որպես թուրքական կողմի «բարի» կամքի դրսևորում, իհարկե չմանրամսնելով այցի բուն նպատակը, և հետո հայկական կողմին կմեղադրի ոչ կառուցողական դիրքորոշում որդեգրելու համար: