Հետաքրքիր է` Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը դատավորների կաշառակերության վերաբերյալ իրավական գործընթացի սկիզբ դառնալու է, թե ոչ: Արդեն մի տեսակ սովորական է դարձել, որ մեր պաշտոնյաները աղմկահարույց, ահասարսուռ զեկույցներ հրապարակեն և հետագայում կամ հերքեն, կամ նետեն մոռացության գզրոցները:
Հիշեցի մի հին, զվարճալի պատմություն.
Բուլղարական Գաբրովո փոքրիկ քաղաքի լրագրերից մեկում հոդված է տպագրվում, որտեղ լրագրողը հայտարարում է` մեր երկրում դատավորների 50 տոկոսը սրիկաներ են: Վրդովված դատավորները դատի են տալիս լրագրողին և պահանջում հերքում: Հաջորդ օրը հնարամիտ լրագրողը թերթում տպագրում է հերքումը` մեր երկրում դատավորների 50 տոկոսը սրիկաներ չեն:
Հիմա այս դեպքում կարծում եմ ժամանակն է` կոնկրետ դեպքեր բացահայտելու և իրավական գործընթաց սկսելու համար: Թե չէ այսօր հայտարարում են, վաղը հերքում կամ լղոզում: Իսկ որ մեր պաշտոնյաները իրենց ճարպկությամբ 100 գաբրովացի լրագրող կծալեն` բժշկական փաստ է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varuzhan.babajanyan/posts/661245250586840?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել