Կրկին խոսում են տրանսպորտի թանկացման մասին։ Ի դեպ, իշխանամերձ բոլոր օղակները քմծիծաղ տալով նշում են, որ այս անգամ քաղաքապետարանը «պատրաստված» է լինելու: Ինչի՞ն է պատրաստված լինելու, փող չունեցող քաղաքացուց գումարը այնուամենայնիվ վերցնելո՞ւն։ Իրոք, որ հզոր է, լավ պատրաստվեք՝ հիմնովին, քանզի վստահ եմ, որ այս խնդիրը 50 դրամից դուրս է գալու դեպի ավելի բարդ բաներ: Վստահ եմ, որ չեն օգնելու ո՛չ ուժային, և ո՛չ խուլիգանական մեթոդները: Ու, եթե ամիսներ առաջ փողոցներում, ընդանուր առմամբ, կար մի 4000 մարդ, ապա այս անգամ այդ թիվը դառնալու է քառապատիկ շատ: Իսկ Ձեր սովետական ուղեղները չեն կարողանալու իրենց արագությամբ և կրեատիվով մրցունակ լինել: Այ, մի բան է, որ չգիտեմ՝ Տարոն Մարգարյանը թանկացման մասին կհայտարարի ամանօրյա ուղերձից առա՞ջ, թե՞ դրանից անմիջապես հետո:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=428633543930374&set=np.24462391.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել