Aravot.am-ը գրում է.
Երևան, դեկտեմբերի 11, 2013 թ. – Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) ուսանողներն այսուհետ ավելի շատ հնարավորություններ կունենան հարստացնելու իրենց գիտելիքները ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի և հայաստանյան գործունեության մասին՝ համալսարանի և ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) միջև այսօր ստորագրված Համագործակցության համաձայնագրի իրագործման արդյունքում: Համալսարանի գրադարանում ՄԱԿ-ի անկյան բացումը առաջինն էր Համագործակցության համաձայնագրով նախատեսված գործողություններից: ՄԱԿ-ի լեզվի օրերի հիշատակումը, իրազեկման դասախոսությունները և քննարկումները համաձայնագրով նախատեսված համատեղ միջոցառումներից մի քանիսն են, որոնք կնպաստեն ՄԱԿ-ի արժեքների տարածմանը: ՄԱԿ-ի անկյանը տրամադրված ՄԱԿ-ի հրատարակությունները կօգնեն երիտասարդներին ձեռք բերել ավելի շատ գիտելիքներ ՄԱԿ-ի աշխատանքների վերաբերյալ : Համալսարանը ՄԱԿ-ի անկյունը կօգտագործի նաև ՄԱԿ-ի հետ կապված մշակութային, կրթական և այլ միջոցառումներ կազմակերպելիս: ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ՝ Մարիա Դոցենկոն նշեց. «Երիտասարդների կարողությունների և հնարավորությունների ընդլայնումը մշտապես գտնվում է ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում, քանի որ երիտասարդները համարվում են ցանկացած հասարակության շարժիչ ուժը: Ուսանողները ՄԱԿ-ի բազմաթիվ ծրագրերի ակտիվ մասնակիցներն են և մեր վստահելի գործընկերները ՄԱԿ-ի արժեքների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարական կառավարման, խաղաղության և անվտանգության, մարդկային կայուն զարգացման խթանման հարցում: Մենք ուրախ ենք աջակցել նրանց իրենց գիտելիքների հետագա հարստացման և ՄԱԿ-ի գործունեության մեջ ներգրավվելու հարցում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ